HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատար:
Հունիսի 14-ին Բ. Սահակյանն այցելել է զորամաս եւ ստորաբաժանման հրամկազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին:
Բակո Սահակյանը նշել է, որ գնդապետ Հարությունյանն անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ` հույս հայտնելով, որ այս ամենը կնպաստի նրա առջեւ դրված խնդիրների արդյունավետ կատարմանը:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter