
Առաջնագծում հարաբերականորեն խաղաղ է եղել
Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային և դիպուկահար զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- հայտնում է մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել