Դեղատանը կեղծ թղթադրամ է իրացվել
Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու 20.000 անվանական արժեքով թղթադրամը կեղծելու բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
2016 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Արզումանյան փողոցում գործող դեղատներից մեկում դեղորայք գնելու նպատակով վճարվել է 1 հատ 20.000 անվանական արժեքով թղթադրամ, որը, ինչպես հետագայում պարզվել է, եղել է կեղծ։
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է նշված դեղատանը տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, որտեղ երևում է այն տղամարդը, ով կեղծ թղթադրամով դեղորայք է գնել դեղատնից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն լուսանկարում պատկերված անձին խնդրում է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության, գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական կամ ոստիկանության մոտակա բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջմտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել