
Առաջնագծում հարաբերական հանգիստ է եղել
Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև ԴՇԿ տիպի գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն»,- հայտնում է մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել