HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները

Ի կատարումն տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունիսի 13-15-ը աշխատանքային հանդիպում է կայացել ՀՀ պաշտպանության նախարարության և Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջև: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը դիտարկել են Տնտեսական համագործակցության հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի արձանագրության 16-րդ կետի կատարման ընթացքը, մասնավորապես` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքը,  ռազմատեխնիկական բնագավառում հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հաստատությունների համագործակցության աջակցության հարցը:

Դիտարկվել է նաև հայ-չեխական Հանձնաժողովի շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խմբի ստեղծման հեռանկարը:

Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարությունում ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ, ստորագրվել է Արձանագրություն հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter