HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կուտակայինին պարտադիր մասնակցությունը մեկ տարով երկարաձգվել է

Նոր փոփոխությամբ` ոչ միայն մեկ տարով հետաձգվել է կուտակային բաղադրիչին մասնավոր հատվածի աշխատողների պարտադիր մասնակցությունը, այլ նաև երկարաձգվել է համակարգի մասնակիցներին տրվող արտոնությունների ժամկետը:

Մայիսի 12-ին ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նոր օրենքը, որով մասնավոր հատվածի աշխատողների համար համակարգին մասնակցությունը պարտադիր կլինի ոչ թե 2017, այլ 2018 թվականի հուլիսի 1-ից: Նույն փոփոխությամբ` մեկ տարով երկարաձգվել են նաև համակարգի մասնակիցների համար օրենքով նախատեսված որոշ արտոնություններ: Այս մասին հայտնում են «Կենսաթոշակայն համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամից (վերջինս վերանվանվել է և դարձել ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամ):

1996 թվականին և դրանից հետո ծնված անձանց սոցիալական վճարը կնվազեցվի նրանց եկամտային հարկից ևս մեկ տարի ավելի` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը: Նախորդ օրենքով նշված անձինք այս արտոնությունից օգտվելու էին միչև 2017 թվականի հուլիսի 1-ը:

Նոր ընդունված օրենքը նաև մեկ տարով երկարաձգել  է այն ժամկետը, երբ 1964 թվականին և դրանից հետո ծնված անձինք, կուտակային համակարգին կամավոր միանալու պարագայում, պետության կողմից կստանան 100 տոկոս համաֆինանսավորւմ իրենց կուտակային հատկացումներին:  

Այսպիսով` պետությունը կկրկնապատկի 1964 թվականին և դրանից հետո ծնված անձանց կուտակային խնայողությունները` եթե նրանք մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը կամավոր միանան կուտակային բաղադրիչին:

Ընդ որում` այս անձինք կենսաթոշակային տարիքում կենսաթոշակ կստանան միանգամից երկու բաղադրիչներից` պետական բաշխողական և կուտակային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter