HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկ սենյակում

Քնար Բաբայան

Գյումրիում հաշվառված է սահմանափակ ֆիզիկական կարողություններով մոտ 600 երեխա, որից մոտ 200-ը՝ մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ախտորոշմամբ։ Վերջին տարիներին Գյումրիում հիմնվել են մի շարք կազմակերպություններ, որոնք աջակցում են հաշմանդամություն ունեցող երեխաներին։

2-ամյա Ֆելիքսը մեծացել է մոր ձեռքերում։ Նա հաճախում է միայն անվճար ֆիզիոթերապիայի կուրսերին։ Երեխայի մայրը՝ Աննան, ջանք ու եռանդ չի խնայում որդու շուտափույթ ապաքինման համար։ Հավելյալ պարապմունքների համար նրանք միջոցներ չունեն։

Հատուկ միկրոավտոբուսում, որը երեխաներին տներից հասցնում է կենտրոն, ամենալուռը 8-ամյա Նարեկն էր։ Երբ կենտրոնում նրան նստեցրին անվասայլակին, նա, երկու ձեռքերով պինդ բռնելով անիվներից, սկսեց շրջել կենտրոնի միջացնքում՝ լայն ժպտալով բոլորին։

12-ամյա Սևակը հայտարարեց, որ տանը երբեք անվասայլակին չի նստելու։ Նա բացառություն է անում միայն «Արեգակ»-ում, որտեղ հաճախում է շաբաթը մեկ անգամ։ Մնացած ժամանակ Սևակը անցկացնում է խոհանոցում նստած։ Ուսուցումը նա նույնպես տանն է ստանում։ Միակ հասանելի զբաղմունքը համակարգիչն է, իսկ շաբաթը մեկ, մոտիկ ընկերը՝ Դավիթը, հյուր է գալիս։ Հարազատները կատակով նրանց կոչել են «Թվիքս խրխթխրթան ձողիկներ»։

Մարգարիտան վերջերս գրանցվել է համակարգչային կուրսերի։ Ավարտելուն պես՝ նա ուզում է աշխատանք գտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter