HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչն անհիմն է մեղադրվել հանցագործության կատարման համար.ՀՔԾ

Քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ 2014թ.փետրվարի 17-ին իր կողմից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչն իրեն չի հարցաքննել և իր մասնակցությամբ քննչական գործողություններ չի կատարել:

Բացի դրանից, ինքը որևէ փաստաթղթի տակ չի ստորագրել, սակայն քրեական գործի նախաքննության ավարտից հետո, երբ ուսումնասիրել է քրեական գործի նյութերը, պարզել է, որ իր անվան դիմաց առկա ստորագրությունները կատարվել են այլ անձի կողմից:

Դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Վարուժան Հ.-ի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Այս է տեղեկացնում ՀՔԾ-ն` տեղեկացնելով, որ նախաքննության ընթացքում անհապաղ իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, նշանակվել դատաձեռագրաբանական և փաստաթղթաբանական համալիր փորձաքննություններ:

Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Վարուժան Հ.-ին ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկելու, անձնական խուզարկության ենթարկելու, մարդու իրավունքների ուազատությունների սահմանափակումից բխող իրավունքների ծանուցման մասին արձանագրություններում առկա ստորագրությունները և ձեռագիր գրառումները կատարվել են անձամբ Վարուժան Հ.-ի կողմից:

Այս կերպ, ըստ ՀՔԾ-ի, քրեական դատավարության մասնակից Վարուժան Հ.-ն ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզային քննչական բաժնի քննիչին անհիմն մեղադրել է հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել հիշյալ բաժնի քննիչի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հատուկ քննչական ծառայությունում քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter