HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նկարչուհի Անի Հովակը ներկայանում է «Մետաղե հույզեր» նոր ցուցադրությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կբացվի նկարչուհի Անի Հովակի անհատական ցուցահանդեսը՝ «Մետաղե հույզեր»խորագրով:

Ցուցահանդեսին ներկայացված են շուրջ 50 աշխատանքներ:

Նկարչուհին կոլաժների պատրաստման համար օգտագործել է կենցաղային ամենատարբեր իրեր, որոնք, առաջին հայացքից, թվում է, թե չէին կարող ծառայել որևէ նպատակի, սակայն Անի Հովակը կենդանացրել է դրանք և հաղորդակից դարձրել դիտողին:

«Իմ կոլաժները և նկարները ես տեսնում եմ երազում կամ գեղեցիկ երաժշտություն լսելիս: Ցանկացած դրական զգացողության հետ ինձ մոտ նոր մտքեր են ծնվում: Ստեղծագործելիս օգտագործում եմ բազմատեսակ իրեր ու հումք զգացմունքներս ու գաղափարներս արտահայտելու համար: Սիրում եմ շրջանակներից դուրս մտածել ու արվեստի միջոցով կյանքի կոչել իմ մտքերը, ինչը ևս ազատության դրսևորում է: Նկարչությունն ինձ համար ազատության, երջանկության տարածք է»,- նշում է Անին: 

Ցուցահանդեսը կտևի միայն մեկ օր՝ հունիսի 20-ին: Մուտքն ազատ է:

Տեղեկատվական աջակից` Deem Communications

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter