
Համաշխարհային ֆիլատելիստական մրցույթում հայկական նամականիշերը գրավել են 2-րդ տեղը
Վերջերս «Հայփոստը» մասնակցեց «Նյու Յորք-2016» Համաշխարհային Ֆիլատելիստական Ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի շրջանակում Համաշխարհային փոստային միության հովանու ներքո կազմակերպվեց ֆիլատելիստական մրցույթ, որին «Հայփոստի» ներկայացրած 2013, 2014 և 2015թ.–ի հայկական նամականիշերի հավաքածուն գրավեց երկրորդ տեղը:
Հավաքածուն բաղկացած է 29 նամականիշերից և գեղաթերթիկներից, որոնք նվիրված են հայ մշակույթին, պատմությանը, Հայաստանի բնությանը և այլն:
Տասնամյակը մեկ կազմակերպվող մեծագույն ֆիլատելիստական Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսում «Հայփոստի» ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնագետների մեջ:
Առանձնահատուկ ուշադրության են արժանացել Հռոմի Պապին նվիրված նամականիշերի և գեղաթերթիկների էսքիզները, որոնք նախագծվել և մշակվել են «Հայփոստի» մասնագետների կողմից: Ի դեպ դրանք արդեն տպագրված են և հանդիսավոր պայմաններում կմարվեն Հռոմի Պապի հայաստանյան այցի օրերին:
Ցուցահանդեսին մասնակցեցին տարբեր երկրների հարյուր քսանից ավել ֆիլատելիստական միություններ և կազմակերպություններ, ավելի քան հիսուն երկրների փոստային կապի ազգային օպերատորներ: «Հայփոստը» առաջին անգամ մասնակցեց նմանատիպ մեծության ցուցահանդեսի, ինչը ֆիլատելիստական աշխարհի համար ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանը:
Միջոցառման ընթացքում Հայփոստը մարեց երկու գեղաթերթիկ՝ նվիրված «Նյու Յորք-2016» ցուցահանդեսին և «Ռիո-2016» ամառային օլիմպիական խաղերին:
«Հայփոստ» ՓԲԸ
«Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ
Գ
Մեկնաբանել