HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը խոչընդոտում է եվրոպական լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով Արցախի թեմայով հրապարակումներ կատարել»

Ադրբեջանը հերթական անգամ պետական մակարդակով ոտնահարում է մարդու իրավունքներն ու հիմնարարար ազատությունները՝ խոչընդոտելով եվրոպացի լրագրողների ազատ տեղաշարժն և խոսքի ազատությունը: Այս մասին հայտարարում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» բրյուսելյան հասրակական կազմակերպությունը: Հաղորդագրությունն ամբողջությամբ` ստորև.

«Ընդ որում, Ադրբեջանի համար նման պրակտիկան ոչ միայն սովորական է, այլև դարձել է մամուլում հպարտանալու առիթ: Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակի՝ նախօրեին տեղական մամուլում արված հայտարարության մասին է առ այն, որ մոլդովականTV7 հեռուստաընկերության լրագրող Լիուբա Մաքսիմը հեռացվել է աշխատանքից այս տարվա մայիսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած լրագրողական այցի և պատրաստած ռեպորտաժի համար:

Դեպքի առնչությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան հասարակական կազմակերպությունը իր խիստ մտահոգությունն է հայտնում՝ հորդորելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել: Միաժամանակ EuFoA-ն անհրաժեշտ է համարում պարզաբանել միջադեպի մասով որոշակի հանգամանքներ:

Այսպես,  ՄոլդովականTV7 հեռուստաընկերության լրագրող ԼիուբաՄաքսիմը հեռուստաընկերության օպերատորի հետ միասին ճամփորդել է ԼՂՀ EuFoA-ի հրավերով՝ հեռուստաընկերության ղեկավարությունից համաձայնություն ստանալով: EuFoA-ն իր մեդիա քաղաքականության և կանոնակարգերի համաձայն` որևէ տեսակի ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չի ունեցել այցի ընթացքում հավաքվող և հետագայում խմբագրվող տեղեկատվության վրա: Ուստի մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ հեռուստաընկերությունը, կանխավ հաստատելով լրագրողական այցի վայրը և նպատակը՝ ազատում է աշխատանքից լրագրողին՝ գործարքի մեջ մտնելով Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ և կասկածի տակ դնելով Մոլդովայի մամուլի ազատության մակարդակը:

EuFoA-ն նկատում է, որ այս քայլով ադրբեջանական կողմը հերթական անգամ փորձ է կատարում սահմանափակել միջազգային հարթակներում Արցախի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման փորձերը, ինչպես նաև ջանում է վախ սերմանել մոլդովացի և արտասահմանյան լրագրողների շրջանում` բացառելով նրանց հետագա հնարավոր այցերը Արցախ:

EuFoA-ն պատրասվում է այս միջադեպը ներկայացնել միջազգային բարձր հարթակներում և իրավապաշտպան կառույցներում՝ լրագրողի խախտված իրավունքները վերականգնելու և Ադրբեջանի հանցավոր ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու նպատակով. ճիշտ այն ռեժիմի, որը թույլ է տալիս իրեն խախտել մարդու իրավունքները ու սահմանափակել հիմնարար ազատությունները այսպես հրապարակային ու այսքան ցինիզմով` այսպիսով ծաղր ու ծանակի ենթարկելով նաև Եվրոպական Միությունն ու վերջիններիս սկզբունքներն առհասարակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter