HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: 

Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկումներից հետո բնակիչների մեծամասնությունը, բացառությամբ 3 բնակչի, որոնք, քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությամբ` ըստ էության, կարգից դուրս պահանջ են ներկայացնում, կողմ էին արտահայտվել վերաբնակեցման առաջարկվող ծրագրին:

Հաշվի  առնելով այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ վերը նշված 3 բնակիչների առաջադրած պահանջները կարող են շենքի մյուս բնակիչների վերաբնակեցումը երկարաձգելու պատճառ հանդիսանալ, քաղաքապետարանը որոշվել է մեկնարկել գործընթացը: Ըստ այդմ, քննարկվել են վերաբնակեցման, մասնավորապես` անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջացման և բնակիչների համար նախընտրելի բնակարանների հատկացման, այդ թվում՝ հարկաբաժինների ընտրության կարգին առնչվող հարցեր:

Իսկ այն բնակիչների համար, ովքեր հրաժարվել են առաջարկվող վերաբնակեցման պայմաններից,  քաղաքապետարանի տեղեկացմամբ` լրացուցիչ առաջարկներ կներկայացվեն՝ հետագայում քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter