HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման վերջնական ակտը

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման վերջնական ակտը: 

Փաստաթուղթը ստորագրել են  Ավարտված շինարարական օբյեկտները շահագործման ընդունող հանձնաժողովի նախագահ, տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, հանձնաժողովի անդամները։ Պաշտոնական հաղորդագրությամբ` հանձնաժողովի կազմում  են ֆինանսների, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ և հեղինակավոր մասնագետներ, ինչպես նաև՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» տնօրեն Արթուր Սարգսյանը, Տրանշ 1-ի  Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների տեխհսկողությունն ու ծրագրի կառավարումն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» կապալառու ընկերության Հայաստանի գրասենյակի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը և ճանապարհահատվածի որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության  աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը:

Հանձնաժողովի նախագահ, տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը  ստորագրման արարողության մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ աշխատանքի և մանրամասն ուսումնասիրություններ կատարելու համար։ Կարևորելով կատարված աշխատանքների որակը` նա նշել է, որ հանձնման-ընդունման վերջնական ակտի ստորագրումից հետո ուժի մեջ է մտնում մեկ տարի երաշխիքային ժամկետը: Եթե այդ ընթացքում հայտնաբերվեն թերություններ, շինարարը պարտավոր է առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու շտկել դրանք:

Նախարարությունը տեղեկացնում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Առաջին տրանշն  ընդգրկում է Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհի 31 կմ ընդհանուր երկարությամբ հատվածները։

Ճանապարհահատվածի նախագծումն իրականացրել է ֆրանսիական «Էջիս Բիսիոմ Ինտերնեշնլ» կազմակերպությունը։ Շինարարը՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն ԷսԱ»-ն է։

Ծրագրի կառավարման խորհրդատուն և շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպությունը՝ ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter