Բաց նամակ` Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին
Մեծարգո պարոն նախագահ,
Մեզ համար տարօրինակ և վրդովվեցնող է այն հանգամանքը, որ երկրի բարձրագույն ղեկավարության շրջապատում գնալով ավելանում է բանակում չծառայած երիտասարդների թիվը: Մենք 2 տարի ծառայել ենք արցախաադրբեջանական սահմանի ամենավտանգավոր հատվածներից մեկում, տեսել ենք բազմաթիվ զրկանքներ և բազմաթիվ անգամներ վտանգել ենք մեր կյանքը և հպարտ ենք դրա համար:
Մենք Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանից (ով անձամբ մասնակցել է երկրի պաշտպանությանը) պահանջում ենք արտահայտել իր դիրքորոշումը 1972թ-ից հետո ծնված և բանակում չծառայած պատգամավորների, նախարարների և այլ բարձրաստիճան երիտասարդների առնչությամբ:
Մեր Գերագույն գլխավոր հրամանատարին կոչ ենք անում նաև այսուհետ պաշտոնների նշանակելիս անպայման հաշվի առնել ծառայության հանգամանքը և թույլ չտալ, որպեսզի բարձր պաշտոնների նշանակվեն Հայրենիքի պաշտպանությանը չմասնակցած անձինք: Այս պահի դրությամբ բարձր պաշտոններ են զբաղեցնում գերազանցաբար չծառայած երիտասարդներ, որպես օրինակ մեր Գերագույն գլխավոր հրամանատարին առաջարկում ենք նայել 1972թ.-ից հետո ծնված նախարարների և պատգամավորների ցանկը և համեմատել ծառայածների և չծառայածների թվերը միմյանց հետ:
Պարոն նախագահ, պատերազմական վիճակում գտնվող և 150 մլն մահմեդականներով շրջապատված Հայաստանի համար նման անարդարությունը կարող է կործանարար լինել: Մենք պահանջում ենք ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ և հայտնում, որ այս հարցով գնալու ենք մինչև վերջ` առաջիկայում հանդես գալով բայց մամուլի բաց ասուլիսով:
Հայկական բանակում ծառայած մի խումբ հայ երիտասարդներ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել