HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» Ազգային ժողովում հյուրընկալել է ուսանողներին

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը ՀՀ Ազգային Ժողովում հյուրընկալեց տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 30-ից ավել ուսանողների:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները համառոտ ներկայացրին ԱԺ-ում իրենց գործունեության վերաբերյալ յուրօրինակ հաշվետվություն եւ պատասխանեցին երիտասարդներին հուզող տարբեր հարցերի, որոնք առնչվում էին քաղաքական, սոցիալ-տնտեսական, քաղաքացիական եւ այլ խնդիրներին:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ աշխույժ քննարկում: Ուսանողների հարցերը հիմնականում ուղղված էին կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, որոնք վերաբերում էին արտագաղթին, քաղաքական եւ ազգային փոքրամասնություններին, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ինչպես նաեւ` խորհրդարանական  գործունեությանը, այդ թվում «Ժառանգության» ներկայացրած օրենսդրական նախագծերին:

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպման մասնակիցները հույս հայտնեցին, որ նմանօրինակ քննարկումները շարունակական կլինեն, որի արդյունքում հնարավորություն կընձեռնվի էապես մեծացնել երիտասարդների ներգրավվածության աստիճանը քաղաքական գործընթացներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter