HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2015-ին Հայաստանում գրանցվել է մարդատար ավտոմեքենաների ներկրման ամենացածր ցուցանիշը

Վերջին հինգ տարիներին Հայաստան ներմուծվող առավել բարձր արժեք ունեցող ապրանքների ցանկում մարդատար ավտոմեքենաների ներկրումը երրորդ տեղն է զբաղեցնում՝ իր տեղը զիջելով բնական և հեղուկ գազին, նավ և նավաթամթերքին։

Համաձայն մաքսային ծառայության վիճակագրության` վերջին չորս տարիների համեմատությամբ՝ 2015 թվականին գրանցվել է ՀՀ ներկրվող մարդատար ավտոմեքենաների ամենացածր ցուցանիշը՝  27,3 հզ մեքենա, որը 1,6 անգամ քիչ է 2014 թվականի ցուցանիշից։

2010 թվականից ի վեր ամենամեծ քանակի մեքենաներ ներկրվել են 2014 թվականին՝ 44.3 հզ հատ՝ 279 մլն դոլար մաքսային արժեքով։

Untitled chart
Create column charts

Հայաստան մարդատար ավտոմեքենաներ ներկրվում են աշխարհի տարբեր մայրցամաքներից։ Ամենամեծ քանակի մեքենաներ արտահանվում են Գերմանիայից, Ճապոնինայից, ԱՄՆ-ից, Կորեայից և Ռուսաստանի Դաշնությունից։

Ստորև ներկայացնում ենք Հայաստան ներկրվող ավտոմեքենաների քանակը 2013-2015 թթ.-ին՝ ըստ ներկրող երկրների գլխավոր հնգյակի։

Untitled chart
Create column charts

Մաքսային ծառայության ներկայացրած տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ մարդատար ավտոմեքենաների ներկրման ծավալները 2015-ին նվազել են՝ գրանցելով վերջին երեք տարիների ներկրման ամենացածր ցուցանիշը։ ԵՏՄ անդամակցությունից հետո Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը ևս նվազել է, անգամ այն պարագայում, երբ ռուսական ռուբլու արժեզրկման արդյունքում ընկել է ավտոմեքենաների վաճառքի գինը։

Մեքենաների քանակի նվազման հետ մեկտեղ նվազել է նաև դրանց մաքսային արժեքը։ 2015-ին, վերը նշված երկրների օրինակով, գրանցվել է նաև վերջին երեք տարիների ամենացածր մաքսային արժեքը։

Untitled chart
Create column charts

Որոշ տնտեսագետներ կարծում են, կառավարության՝ ամիսներ առաջ ընդունված նոր որոշումը, որով ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դեպքում 20%  ԱԱՀ չի գանձվի, կբերի այդ երկրներից ՀՀ ներկվող մարդատար ավտոմեքենաների ծավալի մեծացմանը։

Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter