HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուտով շահագործման կհանձնվի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր մասնաշենքը

Հունիսի 18-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ այցի նպատակը ռազմական համալսարանի տարածքում կատարված կապիտալ շինարարական աշխատանքներին և հրամանատարաշտաբային ֆակուլտետի նոր` շուտով շահագործման հանձնվող մասնաշենքի շենքային պայմաններին ծանոթանալն ու առաջիկա ծրագրերի քննարկումն է եղել։

Ս.Օհանյանը շրջել է մասնաշենքում, կատարված աշխատանքները քննարկել կապիտալ շինարարության ոլորտի պատասխանատուների և շինարարների հետ։

«Նոր մասնաշենքում ստեղծված են բոլոր հնարավորությունները ապագա հրամանատարների ուսուցման, հրամանատարաշտաբային դասընթացները ժամանակակից պահանջներին համապատասխանող շենքային պայմաններում կազմակերպելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Շրջայցից հետո պաշտպանության նախարարը կարճատև խորհրդակցություն է անցկացրել նոր մասնաշենքի դահլիճում, որի ընթացքում քննարկվել են ֆակուլտետի սրահների և լսարանների կահավորման ու ներքին հարդարման և ձևավորման հարցերը։ Քննարկումների առանցքում է եղել նաև մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter