Դադարեցվել է «Կետոտիֆեն» դեղի որոշակի սերիայի շրջանառությունը Հայաստանում
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի եզրակացության համաձայն` Բելառուսի «Բորիսովյան բուժպատրաստուկների գործարան ԲԲԸ» դեղագործական ընկերության «Կետոտիֆեն (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիան չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում հաստատված սպեցիֆիկացիայի նկարագրությանը` «տրոհելիություն» կետով:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հիմք ընդունելով նշվածը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունիսի 17-ի թիվ 1856-Ա հրամանով դադարեցվել է «Կետոտիֆեն» (կետոտիֆենի ֆումարատ), դեղահատեր, 1մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի 3070216 սերիայի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի հանձնարարականով` դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունը պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքի առկա նշված խմբաքանակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել