
Դիտորդական խումբը հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին
Այսօր՝ հունիսի 21-ին առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպեց և զրուցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ:
Զրույցի ընթացքում Սեֆիլյանը հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է: Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ ձերբակալությունն իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է:
Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի Ժիրայր Սեֆիլյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել