HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին

Սերժ Սարգսյանի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրի համաձայն՝ Աննա Մաթևոսյանը նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Կարեն Մարդանյանը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Կարեն Մարդանյանը և Աննա Մաթևոսյանը

Հունիսի 20-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Աննա Մաթևոսյանին և Կարեն Մարդանյանին, ներկայացնելով համապատասխան դատարանների նախագահներին և դատավորներին, ընդգծել է նորանշանակ դատավորների մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նրանք պատշաճ մակարդակով կիրականացնեն արդարադատություն՝ բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ինչպես Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի, այնպես էլ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի գործունեությանը վերաբերող առանցքային և ընթացիկ խնդիրներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter