«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քրեական հետապնդումը
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ դատապարտում է Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ շինծու քրեական գործով քաղաքական հետապնդումը.
«Հունիսի 20-ին մեր հասարակությունն ականատես եղա վհերթական «օպերացիային»` շինծու մեղադրանքով ձերբակալվեց «ՆորՀայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհուրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Վերջին տասնամյակում Ժիրայր Սեֆիլյանը եղել է առաջամարտիկը վարչախմբի դեմ պայքարում, մասնավորապես` նանախաձեռնել էր 2015 թվականին «100-ամյակն առանց հանցավոր ռեժիմի» շարժումը, ինչը ձախողվեց միայն նրան և ընկերներին մեկուսացնելու ճանապարհով:
2015թ. դեկտեմբերին Ժիրայր Սեֆիլյանը ստանձնեց սահմանադրական հանրաքվեի դեմ պայքարի միասնական ընդդիմադիր շտաբի ղեկավարումը, որը Սերժ Սարգսյանը նախաձեռնել էր իր իշխանությունը երկարաձգելու համար:
Սեֆիլյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ բացահայտեց և հանրությանն իրազեկեց Սերժ Սարգսյանի կեղծիքների ու անգործության մասին, մասնավորապես` թշնամուն հանձնած տարածքների մասով, պատերազմին ուժերը չմոբիլիզացնելու, ինչպես նաև հայ ժողովրդի թիկունքում հնարավոր գործարքների գնալու, ազատագրված 5 շրջանները հանձնելու մեջ:
Վարչախումբն ապրիլյան պատերազմից հետևություն անելու, իրական պայքար տանելու կոռուպցիայի և ստվերի դեմ, բանակը ժամանակակից տեխնիկայով ու զինամթերքով զինելու հասարակական պահանջը բավարարելու փոխարեն, շարունակում է հին գործելաոճը` իրենց վերահսկողությունից դուրս գտնվող քաղաքական գործիչներին, այդ թվում` ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին և հրամանատարներին շինծու մեղադրանքով մեկուսացնել` համալրելով քաղբանտարկյալների շարքերը:
ԺՀԿ-ն դատապարտում է վարչախմբի հանցավոր գործելաոճը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության օրհասական ժամանակ երկրի ու ժողովրդի անվտանգությունը ամրապնդելու, հասարակությանը համախմբելու իրական քայլերի րականացնելու փոխարեն զբաղված է ներքին ինտրիգներով` հասարակությունը պառակտելով երկարաձգում է սեփական իշխանությունը և թալանի շարունակումը»:
21.06.2016թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել