HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոքր և միջին ձեռնարկությունների գործարարները կքննարկեն ոլորտի խնդիրները

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Գործարարության աջակցման գրասենյակը կազմակերպում է «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը պետական-մասնավոր երկխոսության շրջանակներում» հանդիպում-քննարկումը, որը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ին, Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում:

Հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում է գրասենյակը, նախատեսվում է քննարկում բիզնեսի կողմից կառավարությանը խնդիրների հասցեագրման հնարավորությունները, ներկայացվելու է փոքր և միջին ձեռնարկությունների հարկային դաշտի վերլուծություն, Հարկային օրենսգրքի կարևորությունը ՓՄՁ-ների համար: 

«Հանդիպման ընթացքում գործարարները հնարավորություն կունենան տեղեկանալու օրենսդրական դաշտի փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև բարձրաձայնելու և առարկայական քննարկելու ոլորտային հիմնախնդիրները մեր գրասենյակի փորձագետների հետ»,- տեղեկացվում է գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter