HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու վերաբերյալ կարճված քրեական գործը վերաբացվել է

2015 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղու թիվ 5/7 հասցեի դիմաց գտնվող կամրջի մոտեցման հենապատի բետոնի ամրացման համար մետաղյա վահանները հաշվելու ընթացքում շինարարության բանվոր Ռազմիկ Ա.-ն կանգնել է բետոնին հենված վահանի վրա, որի ժամանակ հողի շերտը պոկվել, թափվել է նրա վրա, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և տևական ժամանակ կատարվել նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Կատարված քննության ընթացքում որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը, որի օրինականությունը ստուգվել է դատախազի կողմից:

Այնուհետև վերադաս դատախազը որոշում է կայացրել վերացնել քրեական գործով կարճված վարույթը ու գործի փաստական հանգամանքներով պայմանավորված` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը հանձնել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter