HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Արարատի մարզն՝ առանց Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաների՞

Սերժ Սարգսյանը մտադիր է մինչև մայիս ազատվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից, որոնք հատկապես Աբրահամյանի մարզում ՝ Արարատում, գրեթե բոլոր ոլորտներում խոր արմատներ են ձգել:

«Հրապարակի» աղբյուրը հայտնում է, որ նախագահը մարզում «մաքուրով» ձայներ ապահովող, այլ կերպ ասած՝ տվյալ շրջանում դեռևս չվարկաբեկված մարդկանց է որոշել խաղի մեջ ներքաշել:

Զորօրինակ՝ մի քանի օր առաջ նախագահական է կանչվել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, որին Մասիսի շրջանում ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու դիմաց պատգամավորական մանդատ է խոստացվել:

Հիշեցնենք, որ Մուրադյանը նախարար էր դարձել 2000-ին, սակայն աշխատեց մեկ տարուց էլ քիչ և ազատվեց պաշտոնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter