HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի մասնակի փոխհատուցում

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ որդին, ով սովորում է Երեւանի պետական համալսարանում, առաջին կիսամյակի ավարտից հետո զորակոչվել է պարտադիր ժամկետային զինծառայության եւ ծառայության ընթացքում իրականացրել մարտական հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Ծառայության ավարտից հետո ուսումը ԵՊՀ-ում շարունակել է առաջին կուրսի երկրորդ կիսամյակից, սակայն չի կարողացել ստանալ ուսման վարձի փոխհատուցում՝ որպես մարտական հերթապահություն իրականացրած զինծառայող:

Դիմումի հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հարցը քննարկել են ԵՊՀ ուսումնամեթոդաբանական վարչության հետ: Դրանից հետո ուսման վարձի փոխհատուցման հարցը քննարկվել է նաեւ ռեկտորատի նիստում:

Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողին տրամադրվել է ուսման վարձի 30 տոկոսի չափով փոխհատուցում:

Մեկնաբանություններ (1)

Anahit
Իսկ ինչ արտոնություններ են նախատեսվում ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter