HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դատախազն էլ

«Իհարկե, այո»,- այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խոսնակ Սոնա Տռուզյանը «ՀԺ»-ի հարցին, թե ուժի մե՞ջ է իր հայտարարությունը, որ Հովսեփյանը պաշտոնավարելու է մինչև 2013-ը՝ իր լիազորությունների ավարտը:

Տեղեկություններ կան, սակայն, որ Հովսեփյանն արդեն գրել է հրաժարականի դիմումը, ներկայացրել Սերժ Սարգսյանին, և դրա մասին կհայտարարվի ավելի ուշ: «Սուտ է»,- այդ տեղեկության կապակցությամբ ասաց Սոնա Տռուզյանը: Այնինչ, իշխանական խոհանոցում արդեն նշվում է ՀՀ նոր գլխավոր դատախազի անունը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Աղվան Հովսեփյանին պետք է փոխարինի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս անունը այդ պոստի համար հոլովվում է դեռ վաղուց: Բայց այս ընթացքում Սերժ Սարգսյանին չէր հաջողվում Հովսեփյանից հրաժարականի դիմում կորզել:

Ենթադրվում է, որ աղմկոտ հրաժարականների նոր փուլը կարող է սկսվել եկող շաբաթվանից. ՀՀԿ վերնախավը երեկ իզուր չէր երկուսուկես ժամ առանձնացել փակ դռների հետևում: Համենայնդեպս, մինչև Ամանոր իշխանության ներսում լուրջ վերադասավորումներ են սպասվում:

Այս իմաստով սկզբունքային է մնում գլխավոր դատախազի, Վճռաբեկ դատարանի նախագահի և Տավուշի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի մարզպետների հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter