Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենը տեղափոխվել է կրթության ոլորտ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Գրիշա Հովհաննիսյանն այսօր ազատվել է բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ նա նշանակվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար: Նշենք, որ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի նախկին տնօրենը Հասմիկ Ղազարյանն էր, ով այսօր ազատվել էր համապատասխան պաշտոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել