
Արտահանումը ՀՀ-ից հունվար-մայիսին ավելի արագ տեմպով է աճել, քան ներմուծումը ՀՀ
Այս տարվա հունվար-մայիսին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 6,8%- ով աճել է՝ կազմելով մոտ 1,893 մլրդ դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված ցուցանիշների հրապարակումից։
Ըստ այդ տվյալների՝ արտաքին առևտրի աճը գրանցվել է գլխավորապես արտահանման աճի շնորհիվ։ Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ արտահանման ընդհանուր ծավալն աճել են 20,1%-ով և կազմել մոտ 657 մլն դոլար։ Իսկ ներմուծման աճն ավելի փոքր է՝ 0,9%: Ամբողջ ծավալը կազմել է մոտ 1,236 մլրդ:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության կազմում հունվար-մայիսին արտահանումը զբաղեցրել է 34,7%-ը, ներմուծումը՝ 65,3%-ը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել