HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». թուրքական վիրուս՝ Facebook-ում

«Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը վտանգված են: Բավական ահեղ «hahaha!» գրություններով և «www.facebook.com.image301.tk/****» հղումով (անվտանգության նկատառումներից ելնելով՝ «Առավոտը» շարունակությունը չի ցուցադրում) տարածվող վիրուսը նրանք ստանում են իրենց «գործընկերներից»:

Վիրուսն էլ «բնակվում է» հենց «ընկերների» համակարգիչների մեջ՝ առանց վերջինների իմացության:

Առաջին հայացքից թվում է, թե «www.facebook.com.image301.tk/****» հղումը «Facebook» կայքից է, որը հիմնված է «com» տիրույթի (դոմենի) վրա, սակայն վերլուծությունը ցույց է տալիս, որ «www.facebook.com.image301» գրությունը ամբողջությամբ կայքի անուն է, որն էլ հիմնված է «tk» թուրքական տիրույթի վրա:

Վիրուսը ներթափանցում է համակարգիչ հղում անելուց անմիջապես հետո: Ամեն անգամ «վարակակիր» համակարգիչը «Facebook»-ին միանալուց հետո սկսում է (սփամով) պրոֆիլի ընկերներին ուղարկել վիրուսի հասցեն: Ի դեպ, համակարգիչը կարող է մուտք գործել օգտատիրոջ «պրոֆիլ»՝ առանց վերջինիս «աջակցության», ավտոմատ կարգով:

Չփոխհամաձայնեցված մուտքերը ցանց և սոցիալական կայք բացառելու համար օգտատերերը պետք է իրենց համակարգիչներում չպահպանեն գաղտնաբառեր և հաճախակի մաքրեն նախկին գործողություններից պահպանված ֆայլերը՝ բրաուզերների «հիշողությունները», «cookie», «cache file»-երը:

Վիրուսից համակարգիչը մաքրելու համար պետք է ակտիվացնել հակավիրուսի վերծանումը՝ անհարաժեշտության դեպքում նախօրոք թարմացնելով հակավիրուսային ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter