HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Քեթրինի Միհրանի բիզնեսն անցել է Սաշիկ Սարգսյանին

«ՉԻ»-ն օրերս երկու նոր տեղեկություն է ստացել ցիրտրուսային մրգերի ներկրման շուկայում մենաշնորհ դիրք ունեցող անձանց փոփոխության մասին:

Մինչ այժմ Հայաստան ներկրվող շուկայում մոնոպոլիստ էր համարվում ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, որի «Քեթրին գրուպ» ընկերությունն էլ զբաղվում էր մրգերի ներկրմամբ: Անգամ համապատասխան անունով խանութների ցանց կար, որտեղ վաճառքի էր հանվում ցիտրուսային մրգերի լավագույն տեսականին:

«ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս Քեթրինի Միհրանը վաճառել է մրգերի իր պահեստները թե ներսում, թե դրսում և որոշել է վերջնականապես թարգել բիզնեսի այդ տեսակը:

Լավ է, որ վերջապես մեկը պետական պաշտոնյայի մոնոպոլիստ դիրքը «ջարդեց»՝ նրան դուրս մղելով շուկայից: Վատ է, որ Միհրան Պողոսյանին դուրս մղողը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր, նույն ինքը՝ Սաշիկ Սարգսյանը:

Սաշիկ Սարգսյանն է հիմա համարվում ցիտրուսային մրգերի խոշոր ներկրողը. նա դաշտից դուրս է մղել ոչ միայն Քեթրինի Միհրանին, այլև անգամ նրանց, ովքեր փոքր «խմբաքանակով» էին միրգ ներկրում, իրացնում այն՝ խթանելով փոքր և միջին բիզնեսի կայացմանը:

Արդեն մի քանի ամիս է, ինչ մնացյալ՝ փոքր «խմբաքանակով» ներկրողները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանց պարզապես սահմանին չեն սպասարկում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում՝ ապրանքը չմաքսազերծելու և այն չփացնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter