
Արտակ Գևորգյանը «տանկի» գործով արդարացվեց
Քիչ առաջ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գևորգյանին:
Հիշեցնենք, որ Արտակ Գևորգյանին մեղադրում էին 2015թ-ի դեկտեմբերի 10-ին ստվարաթղթե տանկով Ազգային անվտանգության ծառայության շենքի վրա շարժվելու և տանկը ԱԱԾ երկաթե դարպասներին հարվածելու համար: Մեղադրանքի համաձայն՝ Արտակը ԱԱԾ աշխատակիցների «մոտ գույքի պահպանության կապակցությամբ վախի զգացում» էր առաջացրել:
Այսօր մեղադրող դատախազը հետ է վերցրել մեղադրանքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել