HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխություն

Հունիսի 23-ին Երևանի Կոնգրեսս հյուրանոցում կայացել է Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակաբաշխությունը: Նախաձեռնության կազմակերպիչներն էին ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

Միջոցառման ընթացքում  մրցանակներ  շնորհվեցին նաև  «Ազատության պաշտպան», «Մեդիա գերազանցություն»,   «Կառավարության բարեփոխիչ» ,«Ներառման խթանում», « Արդարության խթանում բոլորի համար»  անվանակարգերում: 

Մեդիա դաշտում  պարգևի արժանացավ «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանը  #ElectricYerevan 2015  ֆոտոշարքի համար: «Ներառման խթանում» մրցանակին արժանացավ  «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ   նախագահ Զարուհի Բաթոյանը՝ հաշմադնաոմւթյուն ունեցող անձանց նկատմամբ  տաբուները կոտրելու և հասարակության մոտեցումները փոխելու ուղղությամբ  նշանակալի  ներդրման համար:  «Ազատության պաշտպան»  անվանակարգում գնահատանքի արժանացան  «Քաղաքացի դիտորդ»  նախաձեռնության անդմները, ովքեր  դիտորդական առաքելություն էին իրականացնել  սահամանադրական հանրաքվեի ընթացքում եւ  իրենց  բացառիկ ներդրումն ունեցան ընտրությունների թափանցիկության ապահովման մեջ :  Կառավարման ոլորտի վերաձոխիչ   մրցանակը   ստացավ  Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ՝ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար, իսկ արդրարադատության  ոլորտի մրցանակը շնորհվեց  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Նարինե Հավակիմյանին  համարձակ և անդրդվելի ջանքերի համար՝ ուղղված Հայաստանում անկախ դատական համակարգի ձևավորմանը: «Խիզախ կին» անվանակարգում պարգևը շնորհվեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանին:

Լուսանկարը՝ womennet.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter