HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կայացավ լրագրող Լևոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը

Այսօր ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ լրագրող, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի «Զամբո» գրքի շնորհանդեսը:

«Զամբոն» հեղինակի առաջին գիրքն է, որում ամփոփված է մեկ վիպակ՝ «Քյապի Դամեն» եւ 30 պատմվածք: Գիրքը նկարազարդ է, որի հեղինակը նույնպես Լեւոն Բարսեղյանն է։

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ անդրանիկ գրքում տեղ են գտել մինչեւ 20 տարվա պատմություններ, որոնց հերոսները կան, ապրում են եւ միգուե իրենց կճանաչեն այս գրքում։ Լեւոն Բարսեղյանը պատմվածքների մի մասը նախկինում տեղադրել է ֆեյսբուքի իր էջում՝ մոտ 15 հազար ստատուսների շարքում։

Հեղինակը շնորհանդեսի բացման իր խոսքում ասաց, որ «Զամբո»-ն, մյուս կողմից, հուշերի ու սիրապատումների ժողովածու է։

Լեւոն Բարսեղյանի գրքի շնորհանդեսին մասնակցում էին քաղաքական գործիչներ, լրագրողներ, մշակույթի եւ հասարակական գործիչներ։ Բացառապես նրանք, ովքեր բարձր են գնահատում «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի հասարակական եւ լրագրողական գործունեությունը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter