
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն»(լուսանկարներ)
Հունիսի 25-ի վաղ առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: Կաթոլիկ քահանայապետը նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի առաջնորդությամբ եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ, որտեղ ծաղկեպսակ է տեղադրել:
Հավերժական կրակի մոտ Հռոմի պապը բարձրաստիճան մյուս հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև, կատարվել է էկումենիկ արարողություն և Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապը արծաթափայլ եղևնի է տնկել Հիշողության պուրակում: Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի՝ Հայաստան այցի առիթով տնկված ծառի հուշատախտակին գրված է՝ «Հիշողությունից բողբոջում է խաղաղ ապագան»:
Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ֆրանցիսկոս Պապը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում գրառում է կատարել:
«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել: Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,- ասել է Պապը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկե
Առաջին լուսանկարը`www.genocide-museum.am-ի
Մեկնաբանել