HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայազգի եղբայրներին Լոս Անջելեսում սպառնում է ցմահ ազատազրկում

Հայազգի Հովհաննես(Ջոն) և Հաչիկ(Քրիս) Մասկովյաններին Լոս Անջելեսում սպառնում է ցմահ ազատազրկում` առանց վաղաժամկետ ազատման հնարավորության: Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացի արդյունքում` նրանք մեղավոր են ճանաչվել իրենց նախկին ընկերոջ առևանգման փորձի և սպանության մեջ:Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսի Փաստաբանական գրասենյակը:

Գլենդելի Փենռոուզ փողոցում ծեծված և սպանված, գլենդելաբնակ Ջոշուա Վեստի գործը քննվում է 2013թ.-ից: Հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված էին 37-ամյա Հովհաննես(Ջոն) Մասկովյանը, 31-ամյա Հաչիկ(Քրիս)Մասկովյանը և 22-ամյա Նազարեթ(Նիկ) Բայամջյանը: Դատախազության հաղորդագրություններում նշվում էր, թե եղբայրները Ջոշուային սպանել են համասեռամոլ լինելու համար, սակայն դատարանն այժմ ապացուցված է համարել նաև ֆինանսական շահի առկայությունը:

Պաշտոնական հաղորդագրությամբ` սպանության հիմնական շարժառիթը Ջոշուայի ապահովագրության գումարի կողոպուտն էր, որը կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար: Եղբայրների մեղադրական դատավճիռը կկայացվի շուտով: Գործով երրորդ մեղադրյալ Նազարեթ Բայամջյանի մասով դատական նիստը դեռևս չի կայացել:

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի
Ցմահ ազատազրկումը քիչ է: Այս այլասերված «հայերին» մահապատժի պիտի ենթարկել:
Xunsap'ha
Լիովին համամիտ եմ վերոյիշեալ մեկնաբանութեան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter