
Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել
Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքայինպատիժների կատարման բաժին, ուր տարվել էր Շահեն Հարությունյանը: Այցելության ընթացքումտեղի են ունեցել առանձնազրույցներ Շահեն Հարությունյանի, նրա փաստաբանի և մոր հետ: ՇահենՀարությունյանի նկատմամբ ոստիկանության կամ քրեակատարողական ծառայողների կողմիցբռնության գործադրման վերաբերյալ գանգատներ չեն ներկայացվել: Շ.Հարությունյանիփաստաբանի հետ քննարկվել է ոստիկանության ծառայողների կողմից նրան ազատությունիցզրկելու իրավաչափության հարցը: Քննարկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանինհամապատասխան բողոք ներկայացնելու հնարավորությունը՝ խնդրին օրենքով սահմանվածկարգով ընթացք տալու համար: Այս պահին Շահեն Հարությունյանն ազատ է արձակվել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ստացած ահազանգերիհիման վրա իրականացնում են այցեր նաև Ոստիկանության բաժիններ:
Մեկնաբանել