
Հունվար-մայիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը ՀՀ-ում մոտ 2%-ով նվազել է
Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է մոտ 3,1 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված ցուցանիշների հրապարակումից։
Ըստ այդ ցուցանիշների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին 2015 թվականի նույն ամիսների համեմատ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 1,9%-ով նվազել է։ Իսկ միայն մայիսին արտադրվել է 531 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ այն 17,5%-ով է նվազել։ Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7,8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0,6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել