
Միջին աշխատավարձը հունվար-մայիս ամիսներին՝ 184 հազար դրամ. ԱՎԾ
Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին արձանագրված միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է մոտ 184 հազար ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ)։
Ընդ որում՝ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձը կազմել է մոտ 158 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածինը՝ 220 հազար դրամ:
2015 թվականի հունվար-մայիսի համեմատ միջին աշխատավարձն, ըստ ԱՎԾ տվյալների, 3,5%-ով բարձրացել է։ Մասնավորապես, պետական հատվածի աշխատողների վարձատրության փոփոխություն գրեթե չի գրանցվել (0,1% նվազում), իսկ մասնավոր հատվածի դեպքում 6,9% աճ է արձանագրվել։
Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) և աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին հարաբերությամբ:
Մեկնաբանել