
Քաղաքապետարանը բնակարան է նվիրել առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին: Այս մաիսն տեղեկացնում է քաղաքապետարանը:
«Սա մեր պարտքն է ու ևս մեկ քայլ է՝ սատար կանգնելու մեր զինվորների ընտանիքներին: Շնորհակալ ու երախտապարտ ենք Ձեզ՝ հերոս որդի լույս աշխարհ բերելու համար: Հավերժ փառք մեր հերոս տղաներին», - ասել է քաղաքապետը:
Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում, շարունակելու է մշտական աջակցություն ցուցաբերել առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին:
Բնակարանի բանալիներն ստանալուց հետո Գրիգոր Հարությունյանի ընտանիքի անդամները, քաղաքապետարանի պատասխանատուների ուղեկցությամբ, այցելել են իրենց նոր բնակարան և ծանոթացել պայմաններին:
Մեկնաբանել