HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Հացաթխման արտադրամաս` նկուղային հարկում

«Տարիներ շարունակ մեր բնակարանի օդափոխության խողովակից այրվածի, խանձածի տհաճ հոտեր են գալիս եւ ծխով լցնում բնակարանը: Այդ ամենը խիստ բացասաբար է անդրադառնում մեր առողջության վրա»,- պատմում է Երեւան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10 շենքի 148 բնակարանի բնակչուհի Անահիտ Ալավերդյանը:

1998թ-ից բարձրահարկ շենքի նկուղային հարկում գործում է «Դավիթ եւ Քոչարյաններ» ընկերությանը պատկանող հացաթխման արտադրամաս, որտեղից թթխմորի արտանետումը ԱԱլավերդյանի մոտ ընդհանուր առողջական վիճակի վատթարացում է առաջ բերել` գլխապտույտ, ողնաշարի տհաճ ցավեր, հոգնածություն:

Բազմիցս դիմել է բժիշկների, ընդունել տարբեր դեղեր, սակայն` ապարդյուն: Ա. Ալավերդյանը բժիշկների հետ խորհրդակցելիս եկել է այն եզրակացության, որ պարբերաբար իր բնակարանը լցվող արտանետումները առաջացնում են թունավորում:

Ընդհանուր հիգիենայի եւ մասնագիտական հիվանդությունների ինստիտուտի թունաբանության լաբորատորիայի վարիչ Էմիլ Բաբայանը մեր զրույցի ժամանակ նշեց« որ պետք է պարզել, թե ինչ վառելիք են օգտագործում արտադրամասում: Եթե օդում լինեն խմորասնկեր, ծծմբի օքսիդ, ապա դրանք առաջ են բերում թունավորումներ:

Շենգավիթ համայնքի թաղապետի տեղակալ Ի. Նազարեթյանը Ա.Ալավերդյանի դիմումին պատասղանել է, որ «Դավիթ եւ Քոչարյաններ» ընկերությունը գրանցված է 21.12.1999 թ. ՀՀ պետռեգիստրի կողմից եւ նրա գործունեության տեսակների մեջ է մտնում նաեւ հացաբուլկեղենի եւ մակարոնեղենի արտադրություն կողմից ընկերությանը տրվել է արտադրություն կազմակերպելու համաձայնություն` պահպանելով պահանջվող նորմերը£ Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը արտադրության կազմակերպման, ինչպես նաեւ այն արգելելու հարցում համայնքի ղեկավարին որեւէ իրավասություն չի տալիս£ Ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շենգավիթի տարածքային կենտրոնը:

Միաժամանակ Շենգավիթի շրջանի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոնի եւ հրշեջ պահպանության վարչությանը 14.01.03 թ. թիվ02վ/11 գրությամբ հանձնարարել է «Դավիթ եւ Քոչարյաններ» ՍՊԸ-ին անմիջապես դադարեցնել Չեխովի թիվ 10 շենքի նկուղային հարկում գործող արտադրամասի գործունեությունը:

Սակայն Երեւան քաղաքի Շենգավիթ տարածքի գլխավոր պետական սանիտարական բժշկի կայացրած որոշումը նույնպես չի կատարվել եւ արտադրությունը շարունակել է իր գործունեությունը« ինչը դադարեցնելու համար 29.01.03թ. թիվ 02վ/21 գրությամբ նյութերը ներկայացվել են Շենգավիթի տարածքի դատախազին:

Շենգավիթ համայնքի դատախազ« արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Ղարիբյանը մեզ գրավոր հայտնել է հետեւյալը. Երեւան քաղաքի Շենգավիթի տարածքի հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության կենտրոնի գլխավոր պետական սանիտարական բժիշկը`  09.04.2003թ. Շենգավիթ համայնքի դատախազությանը գրավոր հայտնել է այն մասին, որ Երեւանի  «Դավիթ եւ Քոչարյաններ» ՍՊ ընկերության տնօրենը 08.04.2003թ. տեղեկացրել է, որ Երեւանի Չեխովի փողոցի 10 հասցեում գտնվող հացաթխման արտադրամասի գործունեությունը 05.04.2003թ-ից դադարեցվել է` «Սակայն Ա. Ալավերդյանը մեզ տեղեկացրեց,  որ արտադրամասը ոչ մի օր չի դադարեցրել իր գործունեությունը» Հարցին «թե ինչու չի դիմում դատարան` պաշտպանելու իր իրավունքները» Ա. Ալավերդյանը պատասխանեց` «Որովհետեւ չեմ հավատում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter