
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն:
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է միայն հրաձգային զինատեսակներից' արձակելով անկանոն բնույթի կրակաոցներ:
«ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշվում է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել