HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հիդրոմետ ծառայությունը պաշտպանում է ոչ բոլոր համայնքները. նոր տվյալներ` հակակարկտային կայանքների գործունեության մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է տվյալներ` հուլիսի 3-ին` ժամը 13.36-ից մինչև ժամը 19.36-ը ընկած ժամանակահատվածում, հակակարկտային կայանքների գործունեության վերաբերյալ: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նշված ժամանակահատվածում ընդամենը թվով 128 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 7 ամպ, կատարվել է 19919 կրակոց:

Դիտարկվող տարածքներում Շիրակի մարզի Մեծ Սարիար և Կրաշեն համայնքներում տեղացել է թույլ կարկուտ, նշված համայնքները, ինչպես տեղեկացնում է նախարարությունը, չեն պաշտպանվում Հիդրոմետ ծառայության կողմից:

***

«Հուլիսի 3-ին, ժամը 17.22-ից մինչև ժամը 19.36-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 20 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Լուսակն, ՈՒջան և Ղազարավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2579 կրակոց:

***

Հուլիսի 3-ին, ժամը 17.23-ից մինչև ժամը 18.42-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 84 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Նոր Կեսարիա, Տալվորիկ, Շենավան, Բերքաշատ, Գետաշեն, Նալբանդյան, Արաքս, Արտամետ, Կողբավան, Բագարան, Երվանդաշատ, Քարակերտ և Լեռնագոգ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 15262 կրակոց:

***

Հուլիսի 3-ին, ժամը 17.04-իցմինչևժամը 18.22-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 15 կայանքից Լոռու մարզի Մեդովկա, Միխաելովկա, Ամրակից, Լեջան, Ագարակ, Գարգառ, Վարդաբլուր և Գյուլագարակ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1033 կրակոց:

***

Հուլիսի 3-ին, ժամը 14.33-ից մինչև ժամը 14.54-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքից Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 100 կրակոց:

***

Հուլիսի 3-ին, ժամը 13.36-ից մինչև ժամը 14.54-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքից Շիրակի մարզի Կամո, Մանթաշ, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 945 կրակոց»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter