HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ

Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ:

2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արթուրի Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մահվան հանգամանքները, շարժառիթները  պարզելու ուղղությամբ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter