Ծանր վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակում առկա է ակնհայտ դրական տեղաշարժ
Արցախում ծանր վիրավորում ստացած 3 զինծառայող դեռևս բուժումը շարունակում է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:
Երեք տղաների առողջական վիճակում էլ, համաձայն պաշտոնական հաղորդագրության, առկա է ակնհայտ դրական տեղաշարժ:
«Ավետիս Զարգարյանը և Ռոլանդ Սահակյանը դեռևս վերակենդանացման բաժամունքում են: Մարտական գործողությունների հետևանքով Ավետիսի մոտ վնասել էր մի քանի ող և ողնուղեղը: Այսօր 19-ամյա տղան բժիշկների ջանքերով դանդաղ ապաքինվում է:
Ռոլանդ Սահակյանը հոսպիտալում գտնվելու ամիսների ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել: Բուժման այս փուլում Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն սնվել:
Հովհաննես Պողոսյանը ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային վնասվածքներ։ Նյարդավիրաբուժական բաժանմունքում գտնվող զինծառայողի մոտ աստիճանաբար վերականգնվում է խոսքը, թեև քիչ` նա սկսել է շարժել աջ ոտքը և ձեռքը:
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական անգամ այցելեց զինծառայողներին: Նա մանրամասն հետաքրքրվեց տղաների բուժման ընթացքով, զրուցեց նրանց հետ, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ քննարկեց հետագա վերականգնողական բուժման մանրամասները:
Նախարարը բարձր գնահատեց մասնագետների արհեստավարժությունը և հոգատար վերաբերմունքը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել