HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ի՞նչ աճ է գրանցվել ծառայությունների ոլորտում

Այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում ծառայությունների ծավալը կազմել է 468 մլրդ դրամ՝ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 8,6%-ով։ Ոլորտի առաջատարն ու աճի գլխավոր նպաստողը շարունակում է մնալ մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաոլորտը, որն ապահովել է 41,7% աճ։ Այս ենթաոլորտի աճն, ինչպես արդեն գրել ենք նախկինում, պայմանավորված է խաղատների  և բուքմեյքերական գրասենյակների գործունեության աշխուժացմամբ։

Ծառայությունների ոլորտում, ըստ տեսակարար կշռի, ամենամեծ բաժինը զբաղեցնում է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, հաջորդում են մշակույթ, զվարճություններ,հանգիստ, տեղեկատվություն և կապ ոլորտները։ Համեմատաբար մեծ է նաև տրանսպորտի կշիռը։ Հունվար-մայիս հնգամյա կտրվածքով այս ենթաոլորտները ևս աճ են գրանցել, սակայնշ շատ ավելի համեստ տեմպերով, քան մշակույթ, զվարճություններ, հանգիստ ենթաոլորտը։ Միայն տրանսպորտի դեպքում աճը ևս նշանակալի է։

Իսկ միայն այս տարվա մայիսին ծառայությունների ծավալը կազմել է 99,8 մլրդ դրամ, որը նախորդ ամսվա համեմատ 6%-ով է աճել, իսկ տարեկան կտրվածքով՝ 5,8%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter