
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Միջազգային ոստիկանական ասոցիացիայի ԱՄՆ գրասենյակի նախագահ, շերիֆ Կելվին Շովի հրավերով` հուլիսի 15-ին աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի պատվիրակությունը` նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Միջազգային ոստիկանական ասոցիացիայի Հայաստանի գրասենյակը:
Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ և հանդիպումներ: Սան Ֆրանցիսկո քաղաքում տեղի կունենա կոնֆերանս` նվիրված մարդու իրավունքների և հիմնարարազատությունների թեմային:
Միջոցառմանը կհաջորդի գործնական հանդիպում և փորձի փոխանակում` ԱՄՆ և ՀՀ վետերանոստիկանների միջեւ: Նախատեսված է հանդիպում Սան ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի հայկական համայնքների հետ` անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցներին իրավական և բարոյական աջակցություն և նրանց հիմնահարցերին գործուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Մեկնաբանել