HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնատար անձը ծեծել է քաղաքացուն և անցել լիազորությունները. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վ. Մկրտչյանը ծեծի է ենթարկել քաղաքացի Արմեն Խ.-ին, ինչպես նաև դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Մասնավորապես՝ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վ. Մկրտչյանը Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում հանդիպել է նույն թաղամասի բնակիչ, իր մտերիմ Արմեն Խ.-ին, որի հետ զրույցի ընթացքում նրանց միջև  վիճաբանություն է առաջացել: Անձնական բնույթ կրող այդ վիճաբանության ընթացքում Վ. Մկրտչյանն իր կողմից վարվող ծառայողական ավտոմեքենայի մեջ ծեծի է ենթարկել Արմեն Խ.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև Վ. Մկրտչյանն, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, առանց օրինական հիմքի, Արմեն Խ.-ին իր հետ տարել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ առանց որևէ իրավական ձևակերպման, նրան պահել է իր, ապա մեկ այլ աշխատասենյակում` սահմանափակելով ազատ տեղաշարժվելու նրա իրավունքը: Կատարած հանցավոր արարքի` Արմեն Խ.-ին ծեծի ենթարկելու  հանգամանքը  թաքցնելու  նպատակով, Վ. Մկրտչյանն իր ենթակա ծառայողներին ներկայացրել է, թե, իբր, Արմեն Խ.-ն վիճաբանել է չպարզված անձանց հետ, ծեծի է ենթարկվել և ստացել մարմնական վնասվածքներ: Վ. Մկրտչյանը բանավոր հրահանգել է ենթակա ծառայողներին, որպեսզի պարզեն մտացածին վիճաբանության և ծեծի դեպքի հանգամանքներն ու Արմեն Խ.-ին ծեծի ենթարկողներին: 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վարդան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 118-րդ հոդվածով:

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանություններ (2)

Տ
ԷՏ ԷԼ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԸ, ՈՐ ԲԱՐԴԱԿԱ ՈՎ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ ԷՆ ԷԼ ԱՆՈՒՄԱ< ՈՉ ՍԹԱՓՎՈՒՄ ԵՆ ՈՉ ԷԼ< ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲԱԺՆԻ ՈՍՏԻԿԱՆ ԱՐԱՄ ՌԱՄԱԶՅԱՆ ԱՆՎԱՄԲ ՄԵԿԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԱ ՀԱՆՈՒՄ ԻՐ ՏՂՈՒ ՀԵՏ ՎԵՃԻ ԲՌՆՎԱԾ ՄԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԳԼԽԻՆ; ՈՒ ՄԱՐՍՈՒՄԱ ՄԻԱՅՆ ՀԵՌԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ և ՆՇԱՆԱԿՎԵՑ ԻՐ ԳՅՈՒՂԻ ՇՆՈՂԻ ԱՆՏԱՌԱՊԵՏ ՀԻՄԱ ԷԼ ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐՈՎԱ ԶԲԱՂՎԱԾ; ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԵՑ և ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՆՑԱԳՈՐԾ ՈՍՏԻԿԱՆՆՆԵՐՈՎ ԱՆՊԱՏԻԺ ՌԵՑԻԴԻՎԻՍՏՆԵՐՈՎ;
ԱԲՍՈՒՐԴՈԼԸԳ
Ինչպես կասեր Ֆրեյդը՝ ինտիմ կյանքում անբավարար մնալը, վտանգավորա շրջապատող մարդկանց համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter