
Զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. զոհեր չկան
Այսօր` ժամը 10:00-ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կիլոմետր հատվածում՝ Կարմրաքար համայնքի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
Ավտոմեքենայում գտնվող 15 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել են Կապանի ԲԿ՝ հետազոտման համար։ Զոհեր չկան։
Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել