
Նազիկ Ավդալյանին ախտորոշել են ողնաշարի սալջարդ և մեկ կողի կոտրվածք
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի վթարի դեպքը տեղի է ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու Ջաջուռ գյուղի հատվածում, կեսօրին: Հանդիպակած սլացող մեքենայի պատճառով Նազիկ Ավդալյանը փոխել է մեքենայի ուղղությունն ու շուռ եկել: Ծանրորդուհին վերադառնալիս է եղել Վանաձորից: Մեքենայում եղել է միայնակ: Նազիկ Ավդալյանը նախ տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվ. վիրաբուժական հիվանդանոց, որտեղ ախտորոշել են ողնաշարի սալջարդ, մեկ կողի կոտրվածք: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո Նազիկ Ավդալյանին տեղափոխել են Երեւան' Էրեբունի բժշկական կենտրոն: Գյուլբենկյանի անվ. վիրաբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Խաչատուր Կարապետյանի հավաստամամբ, Նազիկ Ավդալյանի կյանքին վտանգ չի սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել