HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական վերածնունդ»-ի պահանջագիրը

«Հայկական վերածնունդ» 

«Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր

ուղղված

Հայատան Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նախագահներին 

ՀայատանՀանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովին 

Հայատան Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կառավարությանը

Բոլորին հայտնի պատճառներով, ներկայումս ապրելով Հայաստանից դուրս բայց մնալով Հայաստանիխնդիրներով մտահոգ հայության խոշոր հատված, ձեզ՝ որպես գործող, դէ ֆակտո իշխանություն ներկայացողպատասխանատուներին ենք ներկայացնում մեր հետեւյալ պահանջները.

Նախ արձանագրում ենք այն ապազգային քաղաքականությունը, որ Հայաստանը կիրառում է իր սեփականժողովրդին հարստահարելու եւ ծրագրված հայաթափում կազմակերպելու հանգամանքը: Մենք ընդվզումենք այդ քաղաքականության դեմ, որովհետեւ թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի ժողովրդական ուտնտեսական զարգացմանն, անխուսափելիորեն անհրաժեշտ է այն հասարակությունը, որ անպայմանօգտակար կարող է լինել թե՛ մտային, թե՛ ֆիզիկական, թե՛ մասնագիտական եւ թե՛ նյութական առումով:

Հայաստանի մեձ թեւածող ընկերային անհավասարությունն ու կաշառակերությունը, աղքատությանսոսկալի աճն ու քաղաքական հալածանքները, որպես սփյուռքի մտահոգ հայություն, մենք դ՛ե՛մ ենք նաեւձեր մունետիկների կեղծ ու շինծու «արի տուն» կոչերին, որ ընդամենը միջոց են կրկին ու նորից սփյուռքահայությանը խաբելու ու այն տպավորությունը ստեղծելու, թե Հայաստանի իշխանություններըիսկապես անհանգիստ են սփյուռքահայության ճակատագրով: Մինչդեռ բոլորիս վաղուց հասկանալի է, որ ձեր գործելաոճն ընդամենը սփյուռքահայության նյութական օժանդակությունը մուրալով, Հայաստանի ժողովրդին շարունակական անարդարության ու աղքատության մեջ պահելու կերպ է:

Մենք աչալուրջ հետեւում ենք թե՛ Հայաստանի ու Արցախի , եւ թե՛ միջազգային հարթակի վրա տեղի ունեցող իրադարձությունները եւ միանգամայն համոզված ենք, թե որպես Հայաստանի մեջ թեեւ ապօրինի,բայց գործող ռեժիմ արդեն կարծրացած բռնապետական համակարգով, ձեր բոլոր գործողություններնուղղված են երկրի մեջ ազատ եւ ընդդիմադիր միտքը զսպելու ու կալանելու դեմ, որ ինքնին զարհուրելիսպառնալիք է Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար: Որովհետեւ ամեն տեսակիտարածքային զիջումներն ու երկիրը շարունակական հայաթափումի ենթարկելը բոլոր միջազգայինօրենքներով ճանաչվում է որպես տվյալ երկրի ազգային անվտանգության դեմ գործող դավադրություն:

Արդ պահանջում ենք

1. Իսկույն եւեթ ձերբակալությունից ազատել Ժիրայր Սեֆիլյանին: Արցախի ազատագրման համար իրգործած հերոսական արարքների եւ Հայաստանի մեջ երկար տարիներ ապրելու համար եւ իսկույն շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

2. Ճանաչել եւ վերանայել Արցախի հարցում ձեր պարտվողական քաղաքականությունը:

3. Անհապաղ միջազգային բանակցությունների հարթակին մասնակից դարձնել Արցախը որպեսազատագրված երկիր: Բացառելով տարածքային որեւէ տեսակի զիջում:

4. Բացառել որեւէ քաղաքական հալածանք ընդդիմության դեմ:

5.Անհապաղ վերանայել ձեր վարած պարտվողական ու ապազգային արտաքին քաղաքականությունը,միայն եւ միայն առաջնային համարելով հայ ժողովրդի եւ Հայաստան պետության ազգային շահը, մի կողմ դնելով կլանային շահը: Թեեւ չընտրված, բայց որպես երկրի գործող իշխանություն դուք պարտավոր եքպաշտպանել նախ եւ առաջ ժողովրդականությունը:

Մենք տեղյակ ենք այն բոլոր չարագործություններին, որ Հայաստանի ապօրինի եւ ջոջապետական իշխանությունները իրականացնում են մանր եւ միջին գործարարության դեմ, դրանով իսկ ոչ միայն ահարկու չափերի հասցնելով հայաթափումը, այլ եւ սովորական դարձնելով այն հանցագործությունները որ տեղի ենունենում ամենաբարձր իշխանական մակարդակներում՝ պետական եւ հարկային ռեկետ՝ դրամաշորթություն, ընկերային հավասարության դեմ ոտնձգություններ, կոռուպցիայի զարհուրելի աճ:

Մենք ձեզ հորդորում ենք սթափվել եւ դադարել այն ապօրինությունները, որով գոյատեւում եք գրեթեերեսուն տարի մեկդ մյուսին փոխարինելով ու մնալով Կրեմլի նշանակված վասսալներ: Մենք հրաշալիգիտակցում ենք, որ մեր հորդորները ձեզ համար որեւէ նշանակություն չունեն այնքան ժամանակ, քանի դեռվստահ եք, թե մենք որպես սփյուռք եւ թե Հայաստանի մեջ ապրող ու հարստահարվող հայը լուռհանդուրժում է ձեր չարագործությունները: Բայց այլեւս այնպես է ստացվել, որ դուք ձերապիկարություններով ոչ միայն ոտնահարում եք ժողովրդի, այլ նախ եւ առաջ երկրի ու Հայաստանիպետականության շահը ու այսպիսով խոշոր վտանգ եք ներկայացնում Հայաստանի ու Արցախիանվտանգությանը:

Ուրեմն հենց այս հանգամանքն է, որ պետք է սթափեցնի ձեզ, որովհետեւ հակառակ դեպքում, թե՛ Հայաստանի, եւ թե՛ սփյուռքի մեջ ծայր առած զայրույթի պոռթկումը կարող է շատ ավելի վտանգավոր հետեւանքների պատճառ դառնալ: Մենք ձեզ զգուշացնում ենք, թե ազատ երկրի մեջ ապրելով եւ հրաշալի իմանալով մեր իրավունքներն ու պարտականությունները, որպես սահմանադրական հանրապետության քաղաքացիներ եւ հարգելով Ֆրանսայի սահմանադրությունը, մենք հետամուտ ենք լինելու այն բոլոր ապօրինություններին, որ համարձակվելու եք կիրառել Հայաստանի ու Արցախի մեջապրող ամեն մի քաղաքացու դեմ, Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության դեմ, մարդու իրավունքների դեմ:

1)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

2)ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՓԱՐԻԶԻ ՄԱՆԱՃՅՈՒՂ

3)ՀԱՐՅՈՒՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ

4)ՇԱՐԺՈՒՄ

5)ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ

6)ՀԱՅԱՍԱ

7)ՖՐԱՆԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՔՎԵՆ

8)ՀԱՅՐԵՆԱԲԱՂՁ ՀԱՅԵՐԸ ՅԱՆՈՒՆ ՀԱՅԱՏԱՆԻ  ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ 3-Ի ՓԱՐԻԶԻ ՏՐՈՔԱԴԵՐՈՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ»

Մեկնաբանություններ (2)

Սիրանուշ
Հարգելի Հայկ, դե մի բան էլ դուք նախաձեռնեք՝ այդպես կուռ և տրամաբանական շարահյուսությամբ…. Քննադատելու համար խելքներս մերը չի…. Լավ էլ գրել են մարդիկ, կարևորը հստակ հասկացվում է ուզածները
Հայկ
Պահանջները միանգամայն տեղին և ժամանակի են, սակայն, որպեսզի նրանք տեղ հասնեն և նրանց հետ հաշվի նատեն պետք է պահանջագիրը կազմված լինի մաքուր, գրագետ հայերենով, ոնենա կուռ, տրամաբանական կառուցվածք։ Ցավում եմ, որ շուրջ տասնյակի հասնող ստորագրողների մեջ չի գտնվել մեկը, որը կարող էր խմբագրել և մարդավայել տեսքի բերել նշված պահանջագիրը։ Անկեղծ ասած եթե ես իշխանավոր լինեի կմտածեի, որ այն անլուրջ մարդկանց, կամ մարդու կողմից կատարված անմակարդակ մտահղացում է, որին կարիք չկա ուշադրություն դարձնելու։ Կներեք խիստ դիտողությունների համար, ես լավատեղյակ եմ Ֆրանսիայի հայ համայնքի մտավոր , քաղաքական ներուժին։ Այնտեղից չպետք է դուրս գար նման մակարդակի որևէ փաստաթուղթ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter